ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պայթյուն՝ Մոսկվայի բնակելի թաղամասում․ նախնական տվյալներով կյանքից զրկվածը հայ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուշաբթի «Ինտերֆաքս»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդ է մահացել։ Նրա մարմինը գտնվում է փլուզված սրահի փլատակների տակ, հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Ըստ նախնական տեղեկությունների տուժել է ևս չորս մարդ։

Մոսկվայի դատախազությունից լրագրողներին հայտնել են, որ գործակալությունը «հետևում է Ավիացիոննայա փողոցի բնակելի համալիրում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների պարզմանը»։

Դեպքի վայրում է գտնվում Հյուսիս-արևմտյան վարչական շրջանի դատախազ Մաքսիմ Կիսելևը։

«Այս փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը գտնվում է դատախազության հսկողության տակ»,- ասացին վարչությունից՝ չասելով, թե ինչ հոդվածով է գործը հարուցվել։

Հայկական և ռուսական լրատվամիջոցներում չհաստատված տեղեկություններ կան, որ Մոսկվայի բնակելի համալիրում հնարավոր է զոհվել է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ» և «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը։

Shot-ը գրում է, որ պայթյունը կարող էր լինել «ինքնաշեն պայթուցիկ սարքի կամ նռնակի պատճառով»։ Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի նպատակը սպանության փորձն է եղել։ Վիրավորների թվում են պայթյունի հետևանքով զոհված տղամարդու թիկնապահները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս