ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014-ի հունվարին ՀՀ-ում ամսական անվանական աշխատավարձը կազմել է 155 940 դրամ:
ՀՀ վարչատարածքային միավորներում ամենաբարձր ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում` 188 344 դրամ:
Երևանում սույն ցուցանիշը կազմել է` 169 940 դրամ, Կոտայքում` 137 297, Արմավիրում` 134 380 դրամ, Արարատում` 124 883 դրամ, Գեղարքունիքում` 122 366 դրամ, Լոռիում` 121 518 դրամ, Տավուշում` 118 712 դրամ, Վայոց ձորում` 114 631 դրամ, Շիրակում` 110 931 դրամ և Արագածոտնում` 109 933 դրամ: