Ջերմուկում պաշտոնապես բացվել են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։
Այս առիթով երկարատև դադարից հետո վերագործարկվել է նաև քաղաքի ճոպանուղին:
Տեղեկությունը հայտնել են «Վիզիթ Ջերմուկ զբոսաշրջային տեղեկատվական հարթակ» Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնից։
Ճոպանուղու 1 տոմսն արժե 1500 դրամ, երկարությունը 1 կմ է:
Ճոպանուղու վերանորոգման համար ՀՀ կառավարությունը սկզբում` որպես տեխնիկական վնասի փոխհատուցում, հատկացրել է 12 մլն դրամ, ապա 24 մլն դրամ էլ՝ ճոպանի ձեռքբերման համար։
Ջերմուկի ճոպանուղու աշխատանքը նախ դադարեցվել էր 2022թ-ի սեպտեմբերին՝ ադրբեջանական հարձակումից հետո, ապա դեկտեմբերին գործարկվել, որից ամիսներ անց՝ 2023թ-ի մարտի 8-ից, դարձյալ փակվել էր, քանի որ տեխնիկական ստուգումից հետո պարզվել էր, որ գլխավոր ճոպանը վնասված է։
Ջերմուկում ընթանում են Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը։ Դրանք կտևեն մինչև փետրվարի 7-ը։