Դավիթ Խուդաթյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵՆ աշխատակազմի հետ։

Նախարարն աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Հաջորդիվ քննարկվել են հրատապ անելիքները, ոլորտային պատասխանատուները զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ անելիքները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։




Լրահոս