Հայրիկյանը չի վիրավորել ԲՀԿ ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հրավիրած ասուլիսում, ըստ տարբեր լրատվամիջոցների, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասել է, թե որքան անմակարդակ պետք է լինել` ԲՀԿ-ն կուսակցություն համարելու համար եւ ավելացրել, թե ԲՀԿ-ն մեր օրերի “”Շամիրամն է””` նկատի ունենալով 95 թվականին ստեղծված “”Շամիրամ”” կուսակցությունը:  Անդրադառնալով Հայրիկյանի հայտարարություններին, ԲՀԿ խբմակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը lragir.am ին ասել է. “”Հենց նոր ես զրուցեցի Պարույր Հայրիկյանի հետ եւ վերջինս վստահեցրեց, որ մամուլի տարբեր միջոցներ կոնտեքստից կտրել են իր խոսքը եւ ներկայացրել են իրենց հայեցողությամբ: Ավելին, Հայրիկյանը նշեց, որ ինքը չէր կարող որեւէ անհարգալից կամ վիրավորական արտահայտություն թույլ տալ “”Բարգավաճ Հայաստանի”” հասցեին, եւ ավելացրեց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական լիդերների մեջ միակ էր, որ ամենայն լրջությամբ է մոտեցել Հայրիկյանի ներկայացրած կատարյալ ժողովրդավարության մոդելին: Եւ եթե ԱԻՄ ղեկավարը վստահեցնում է, որ մամուլում իրեն վերագրվածը իրականությանը չի համապատասխանում, ու կոնտեքստից կտրված է` մենք իրավունք չունենք նրան չհավատալու””: 




Լրահոս