«Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև համագործակցությունը, ներառյալ՝ ԵՄ-ում»․ Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ շնորհավորել է Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Մաքսիմ Պրևոյին՝ Բելգիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ շարունակել Հայաստանի և Բելգիայի միջև հիանալի համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում՝ ներառյալ Եվրոպական միությունում»,-գրել է Միրզոյանը:




Լրահոս