
USAID-ի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը փակ է. աշխատակիցներին երեկ կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ:
Սա կազմակերպության ապագայի վերաբերյալ վերջին զարգացումն է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը հայտարարել են, որ USAID-ն պետք է փակվի:
«Այն ղեկավարվում է արմատական խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտնել էր Դոնալդ Թրամփը: