
Քննչական կոմիտեն կարճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին բռնության ենթարկելու դեպքը:
2024 թվականին գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Արթուր Խաչատրյանը եւ հայտնել․
«Ինչպես հավանաբար տեղյակ եք, ապրիլի 27-ին, Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որևէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով և սադրելով լարված իրավիճակը, իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից և ոստիկանական մեքենայով՝ չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։
Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր»։
Արդյունքում, 9 ամիս քննվեց այս դեպքը, որտեղ ակնհայտ էր պատգամավորի նկատմամբ բռնությունը, եւ Քննչական կոմիտեն այն կարճել է:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան