Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերում հայտնի դարձան ձնամարտի մրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները:

Ջերմուկ քաղաքում ավարտվեց ձնամարտի մրցաշարը: Մասնակից 18 թիմերից առաջին տեղը զբաղեցրեց Իրանից Թեհրանի թիմը: Երկրորդ տեղում Ջերմուկի թիմն է, իսկ եռյակը եզրափակում է Արմավիրի մարզի Խոյ թիմը:

Համահայկական առաջին ձմեռային խաղերը կայացել էին 2014 թվականին: 11 տարի անց մեկնարկած երկրորդ խաղերին մասնակցում է 1348 մարզիկ՝ 18 պետության 88 քաղաքներից: Առաջին խաղերին, որոնք կայացել էին Ծաղկաձորում, մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի ընթացքում կանցկացվեն հոկեյի, դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի, սնոուբորդի, շախմատի, ձնամարտի և սպորտային պարերի մրցումներ: Մի քանի մարզաձևերի` սնոուբորդի, լեռնադահուկի և հոկեյի մրցաշարերը կանցկացվեն Ապարանի տարածաշրջանում և Երևանում:




Լրահոս