ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգելել են հրապարակային խոսել. Հրապարակում ադրբեջաներեն երգող իրանցիներն ու 70-ամյա արցախցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցում տարածվեց մի աղմկահարույց տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության հենց սրտում՝ Հրապարակում, մի խումբ օտարերկրացիներ երգում էին Արցախի երգը։

Տեսանյութի տարածումից հետո տեղեկություն տարածվեց, որ տեսանյութում երգողները ադրբեջանցիներ կամ թուրքեր են, իսկ մի մասի կարծիքով էլ երգող անձինք իրանցիներ են։

Միայն 12 ժամ անց ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ տեսանյութում երգող անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, որոնք Հանրապետությունում գտնվել են 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ տեսանյութ տարածող անձը՝ արցախցի Ղարիբ Բաբայանը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ դատարանը որոշել է խափանման միջոց ընտրել վարչական հսկողությունը, և արգելել են հրապարակային խոսել։

ArmLur.am-ի տաղավարում թեմայի վերաբերյալ զրուցել ենք փաստաբան Աբգար Պողոսյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս