Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ՝ այս անհիմն սակագներին․ երիտասարդական նախաձեռնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարել է․

«Սիրելի ուսանողներ,

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը նոր թափ է հավաքում։ Հանրային տրանսպորտից օգտվող բազմահազար քաղաքացիներ բոյկոտում և չեն վճարում բոլորիս պարտադրված ու անհիմն սակագները։

Վաղը հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ։ 09:30-ից բոլորս հավաքվում ենք Երիտասարդական մետրոյի մոտակայքում և միահամուռ կերպով բոյկոտում այս անհիմն սակագները։

Ընդամենը 100 դրամ և էական գնիջեցումներ տոմսային փաթեթներում։

Չենք վճարելու, և վերջ»։




Լրահոս