Դոնալդ Թրամփը նախատեսում է USAID-ն միացնել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին. աղբյուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) միացնել Պետքարտուղարությանը և կրճատել այդ կազմակերպության աշխատակիցների թիվը: Այս մասին վկայակոչելով իր աղբյուրներին հայտնել է CBS-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ փոփոխության մասին կարող է հայտարարվել առաջիկա օրերին: Անգամ միաձուլման պարագայում USAID-ն կշարունակի գործել մարդասիրական օգնության համար պատասխանատու կառույցի կարգավիճակով:

CBS-ի տեղեկություններով՝ զուգահեռաբար շարունակվում են գործակալության ֆինանսավորման հնարավոր կրճատման շուրջ քննարկումները:

Թրամփը նախկինում բազմիցս քննադատել է USAID-ն՝ նշելով, որ այն ամերիկացի հարկատուների գումարները ծախսում է ԱՄՆ-ի շահերին չծառայող նախագծերի վրա:




Լրահոս