Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր վարչապետին:
«Շնորհավորում եմ Բարտ դե Վեվերին Բելգիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մեր բոլոր բելգիացի գործընկերներին՝ կոալիցիոն բանակցությունների հաջող ավարտի համար: Ակնկալում ենք Հայաստան-Բելգիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդում և բազմակողմանի կապերի խորացում»,- X-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ հունվարի 31-ի երեկոյան Բելգիայի հինգ կուսակցություն, ի վերջո, համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, հարկերի բարձրացման և կենսաթոշակային բարեփոխումների շուրջ։