Հայաստանը նոր դեսպաններ ունի Տաջիկստանում և Ֆիլիպիններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նոր դեսպաններ են նշանակվել Տաջիկստանում և Ֆիլիպիններում։

Ինչպես տեղեկացանք ՀՀ նախագահի կայքից, Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով նշանակել Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա), իսկ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։




Լրահոս