ՖՈՏՈ․ Քանյե Ուեսթն ու սիրելին՝ ամենաքննարկված զույգը Գրեմմիի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել ամենամյա «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը։ Մրցանակաբաշխության արարողությունը թվով 67-րդն էր։

Փառատոնն ինքնին շքեղության մասին է։ Բազմաթիվ աստղեր այդ օրը ներկայանում են հետաքրքիր և գեղեցիկ հանդերձանքներով։

Բացառություն չեն նաև Քանյե Ուեսթը և իր սիրելին՝ Բիանկա Սենսորին։ Զույգը հայտնի է իր սկանդալային լինելով։

Այս անգամ Գրեմմիի ժամանակ Քանյեի սիրելին ներկայացել է ոչ թե գեղեցիկ ինչ-որ հանդերձանքով, շքեղ զգեստով, այլ՝ մերկ։

Ռեփերի կինը կարմիր գորգի արարողության ժամանակ բեմ է դուրս եկել սև մուշտակով, որն ընթացքում հանել է և ցուցադրել մերկ մարմինը՝ կարճ և թափանցիկ զգեստով։

Հերթական անգամ զույգն ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ քննարկվելով ամենաշատը։




Լրահոս