2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
2025 թվականի հունվար ամսին Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 860 հազար խմ ջուր։