Զեկուցել է այն, ինչ խնդրել էին ԱԺ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն այս պահին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ՄԻՊ գրասենյակի տարեկան հաշվետվությունը` նշելով, որ այս տարվա զեկույցն ամենածավալունն է:

«Ներկայացրել ենք Մարդու իրավուքների վիճակը Հայստանում, թե ըստ գերատեսչությունների, թե ինչ խնդիրներ են ունեցել: Ներկայացվել են թե մեր ձեռքբերումները, թե բացթողումները: Այս տարվա զեկույցը նաև Աժ-ի խնդրանքով ըստ իրավունքների ենք ներկայացրել: Այնտեղ կան հանդուրժողականության և սոցիալ-տնտեսական հարցեր ևս: Բռնությունների կանխարգելման ազգային իրավունքների զեկույցը նույնպես ներկայացվել է: Առանձին զեկույց  է ներկայացվել նաև խոշտանգումների գծով»,- ասաց ՄԻՊ-ը:

Անդրադառնալով երեկ ԱՆ աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկված քաղաքացուն, Անդրեասյանը նշեց, որ գործն արդեն ՀՔԾ-ում է, և առանձին գոհունակությամբ խոսեց այդ քաղաքացու մասին` նշելով, որ ձայնագրելը խիզախ քայլ էր նրա կողմից:




Լրահոս