Ֆիլիպ Մորրիս Արմենիան Top Employers Institute հեղինակավոր կառույցի կողմից ճանաչվել է որպես 2025թ․ Հայաստանի Լավագույն գործատու՝ արդեն հինգերորդ անգամ ստանալով այս հավաստագրումը։ Այս մրցանակը կրկին հաստատում է ՖՄԻ-ի գերազանցությունը մարդկանց կառավարման պրակտիկաներում՝ ամրապնդելով ընկերության համբավը որպես ցանկալի գործատու, որը կենտրոնացած է միջազգային մակարդակով բազմազան աշխատուժի զարգացող կարիքների բավարարման վրա: Լավագույն գործատուի հավաստագրումը Top Employers Institute-ի կողմից իրականացված անկախ գնահատման արդյունքն է։ Ինտիտուտի ծրագիրը հավաստագրում է կազմակերպություններին՝ հիմնվելով նրանց ՄՌ Լավագույն գործառնությունների հարցման արդյունքների և մասնակցության վրա։ Այս հարցումն ընդգրկում է 20 թեմա պարունակող վեց ՄՌ տիրույթներ, ներառյալ՝ մարդկանց ռազմավարություն, աշխատանքային միջավայր, կրթություն, բազմազանություն և ընդգրկվածություն, նպատակ և արժեքներ, բարեկեցություն և այլն։ Հեղինակավոր միջազգային կառույցի կողմից շնորհված այս հավաստագիրն ապացուցում է, որ ընկերությունն առաջնահերթությունը տալիս է աշխատակիցներին։
ՖՄԻ-ն մեծապես նվիրված է գիտության զարգացման գաղափարին՝ ապացուցելով, որ գաղափարներն ու նորարարությունը կարող են փոխակերպել ապագան։ Ահա թե ինչու՝ ընկերությունն իր գիտահետազոտական կենտրոններն է հիմնել Շվեյցարիայում, Չինաստանում, Իտալիայում և Հայաստանում։ Հայաստանում PMI Science-ն աջակցում է մարդկային կապիտալի զարգացմանը, որը ամենավերականգնվող ռեսուրսն է աշխարհում։ Այն շատ կարևոր է ընկերության համար և գիտությունն ավելի հասանելի ու ցանկալի է դարձնում երիտասարդ գիտնականների համար։
Ֆիլիպ Մորրիսը միաժամանակ առաջին ընկերությունն է Հայաստանում, որ ստացել է «Հավասար վարձատրության» հեղինակավոր հավաստագրումը՝ հավասար աշխատանքային ու վարձատրության պայմաններ ապահովելով տղամարդկանց ու կանանց համար։ ՖՄԻ-ն հավասարապես կատարված աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունը համարում է հավասարության հիմնարար չափանիշ։ Ընկերության աշխատակիցների ավելի քան 50%-ը կանայք են, իսկ ընկերության ներսում կիրառվում են միայնակ ու նորաթուխ մայրերին աջակցելու տարբեր քաղաքականություններ, ներառյալ՝ հեռավար աշխատանքն ու գրասենյակներում երեխաների խնամքի համար նախատեսված հարմարությունները։ Հավասար վարձատրության հավաստագրի ձեռքբերումը կարևոր հիմնաքար է ավելի ներառական ու հավասարակշռված աշխատավայր ստեղծելու համար։ Հավասար վարձատրության հավաստագրումը հաստատում է, որ կազմակերպությունները կայուն քաղաքականություն և պրակտիկա ունեն՝ աշխատանքի դիմաց հավասար վճար ապահովելու տղամարդ և կին աշխատակիցներին։
Ի դեպ, այս տարի, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը ևս այլ 17 միջազգային ընկերությունների հետ միասին ճանաչվել է որպես Լավագույն համաշխարհային գործատու՝ արդեն 9-րդ տարին անըդնմեջ։ Այս հավաստագրումն արտացոլում է ՖՄԻ-ի հավատարմությունը՝ զարգացնելու աճին ուղղված և ներառական մշակույթ, ինչպես նկարագրված է ՖՄԻ ԴՆԹ-ում. ներքին մշակութային շրջանակ, որը հիմնված է ընդհանուր արժեքների և վարքագծի վրա՝ որպեսզի մոտ 82,700 ՖՄԻ աշխատակիցներ ամբողջ աշխարհում իրենց ապահով, լսված և ներգրավված զգան՝ հստակ նպատակներով և պատկանելության ուժեղ զգացումով լի:
«9-րդ տարին անընդմեջ Համաշխարհային լավագույն գործատուի կոչումը ակնառու ձեռքբերում է, որով իմ բոլոր գործընկերները կարող են անսահման հպարտանալ», – նշեց ՖՄԻ-ի Մարդկանց և մշակույթի գլխավոր տնօրեն Ֆրեդ Պատիտուչին: «Այս ճանաչումը վկայում է մշակույթի ներդրման մեր նվիրվածության մասին ոչ միայն որպես գործառույթ կամ քաղաքականություն, այլ որպես բիզնեսի վրա հիմնված ռազմավարություն, որտեղ բոլոր աշխատակիցները հավաքականորեն պատասխանատու են մեր արժեքներն ու վարքագիծը մարմնավորելու, մեր ՖՄԻ ԴՆԹ-ն կյանքի կոչելու համար»:
Top Employers Institute-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Փլինկն ասել է. «Հետևողականություն ոչ այնքան հետևողական աշխարհում: Մշտական փոփոխությունների ժամանակաշրջանում, որտեղ տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական տեղաշարժերը մշտապես առկա են, բացառիկ ժամանակները բացահայտում են լավագույնը մարդկանց և կազմակերպությունների մեջ: Այս տարվա լավագույն գործատուների հավաստագրման ծրագիրը ցույց է տվել այս ուժը․ 2025 թվականի լավագույն գործատուները ակնառու նվիրում են ցուցաբերում իրենց աշխատակիցներին ամբողջ աշխարհում: Նրանց հետևողական նվիրվածությունն առ մարդիկ առանձնացնւմ է նրանց որպես բացառիկ խումբ, որը համաշխարհային հավաստագրում է ստացել Top Employers ծրագրի միջոցով: Մենք հպարտ ենք նշելու այս ընկերություններին և նրանց ձեռքբերումները 2025 թվականին»։
Top Employers Institute-ի մասին
Top Employers Institute-ը ՄՌ ռազմավարությունների #1 համաշխարհային հեղինակությունն է։ Աշխարհում առաջատար հավաստագրումով և տվյալների վրա հիմնված պատկերացումներով մենք առաջնորդում և հզորացնում ենք կազմակերպություններին՝ մարդկանց փոխակերպիչ պրակտիկաներ մատուցելու, բիզնեսի արդյունքները խթանելու և նրանց օգնելու ներգրավել ու պահպանել լավագույն տաղանդները: 2025 թվականին Top Employers Institute-ը հավաստագրել է ավելի քան 2400 կազմակերպությունների 125 երկրներում/տարածաշրջաններում: Այս հավաստագրված լավագույն գործատուները դրականորեն են ազդում աշխարհում ավելի քան 13 միլիոն աշխատողների կյանքի վրա․
Իմացե՛ք ավելին․ Top Employers Institute
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ
Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ը (ՖՄԻ) առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն է, որն աշխատում է անծուխ ապագա ապահովելու և երկարաժամկետ զարգացնելու իր պորտֆելը` ներառելով ծխախոտի և նիկոտինի ոլորտից դուրս արտադրանք: Ընկերության ընթացիկ պորտֆելը հիմնականում բաղկացած է սիգարետից և անծուխ արտադրատեսակներից: 2008 թվականից ի վեր ՖՄԻ-ն ավելի քան 12,5 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել՝ մշակելու, գիտականորեն հիմնավորելու և առևտրայնացնելու նորարարական անծուխ արտադրանքը չափահասների համար, ովքեր այլապես կշարունակեին ծխել՝ նպատակ ունենալով ամբողջությամբ դադարեցնել ծխախոտի վաճառքը:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.pmi.com և www.pmiscience.com.
Նյութը պատրաստված է ՖՄԱ հետ համատեղ