ՖՈՏՈ․ Բիանկա Սենսորին միակը չէ, ով մերկ է եղել կարմիր գորգին. ովքե՞ր են սենսացիա ստեղծած աստղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիանկա Սենսորին մեծ աղմուկ բարձրացրեց՝ կիրակի օրը մերկանալով Grammy մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա՝ իր քողարկված ամուսնու՝ Քանյե Ուեսթի կողքին:

Հետաքրքիրն այն է, որ Բիանկան առաջին սելեբրիլին չէ, որը մերկացել է կարմիր գորգի հանդիսավոր արարողության և այլ կարևոր միջոցառումների ժամանակ։
Բիանկան ունի իր դիզայներին և այս «հագուստի» հեղինակը դիզայներն է։ Շատերը կարծում են, որ Բիանկայի համարձակ հանդերձանքի համար պատասխանատու է վերջինիս ամուսինը՝ Քանյեն, սակայն իր պատասխանատվության չափաբաժինն ունի նաև Բիանկայի դիզայները։
Մի քանի կին աստղեր տարիներ շարունակ համարձակվել են մերկանալ կարմիր գորգերի և բացառիկ միջոցառումների ժամանակ, բայց երբեք այնքան հեռու չեն գնացել, որքան Բիանկան՝ իր ամբողջովին մերկ տեսքով։

Իր տեսքով սենտացիա է առաջացրել լեգենդար Մրիլին Մոնրոն, իր հանրահայտ մարմնագույն զգեստով։ Սքուեր Գարդենում 1962 թվականին Մոնրոն իր շքեղ զգեստով, որը զարդարված է եղել 6000 բյուրեղյա քարերով, երգել է «Happy Birthday» երգը նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը:
Ի դեպ, Մոնրոյի շքեղ զգեստը կրել է նաև աշխարհահռչակ հայուհի Քիմ Քարդաշյանը՝ մետ գալայի ժամանակ, որը նույնպես մեծ քննարկման առիթ է դարձել։
Ջեյն Բիրկինը նույնպես զարմանք է առաջացրել իր թափանցիկ զգեստով, ով կարելի է ասել հիմք դրեց թափանցիկ հագուստի նորաձևության ասպարեզում։
1969 թվականին «Slogan» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Ջեյնը կարմիր գորգի արարողության ժամանակ կրել է թափանցիկ սև երկարաթև մինի զգեստ:

Նա իր տեսքն ամբողջացրել է սթեյթմենթ զամբյուղի պայուսակով և Մերի Ջեյն կրունկներով։
Հայազգի երգչուի Շերը նույնպես դասվում է այն աստղերի շարքին, որոնք իրենց համարյա մերկ արտաքինով ցնցել են բոլորին։

Շերը 1974 թվականին կրել է դիզայներ Բոբ Մաքիի կիսաթափանցիկ զգեստը։
Շերի զգեստն այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց, ինչպես Բիանկայի վերջին լուքը։
Խոսելով զգեստի մասին՝ Բոբն ասել է, որ «մարդիկ սարսափած էին», երբ Շերը դուրս եկավ հանդուգն զգեստով:
1993 թվականին Քեյթ Մոսի հակասական թափանցիկ զգեստը բեկումնային պահ էր 90-ականների համար։ Դուրս գալով Լոնդոնում «Տարվա տեսք» երեկույթից՝ այն ժամանակ 19-ամյա աղջիկը ցնցել է բոլորին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս