ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օդանավակայանի մուտքերի մոտ տեսախցիկներ կտեղադրվեն․ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նոր նախաձեռնությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է օդանավակայանների մուտքերի, ելքերի և
պետական սահմանի անցման կետերի հատվածներում տեսախցիկներ տեղադրել։

Պատգամավորի հեղինակած «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծում ասվում է, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում» գրություններով։

Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ցամաքային անցակետերում ուժային գերատեսչությունների տեսախցիկներին:

Որպես հիմնավորում ՔՊ-ական Հայկ Սարգսյանը նշել է ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը։
Նախագիծը հաջորդ շաբաթ կքննարկվի ԱԺ քառօրյա նիստերին։

Ավելի վաղ Հայկ Սարգսյանն առաջարկում էր տեսախցիկներ տեղադրել հանրային վայրերում, սակայն ՆԳՆ-ն կասեցրեց այս նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս