
“”Հրապարակ””-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ Ռուստամ Գասպարյանի նկատմամբ ճնշումները շարունակվում են: Նրա մերձավորներից 6 հոգու նկատմամբ հայտարարված է հետախուզում, և ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները փնտրում են նրանց: “”Գասպարյանը հեռացել է Հայաստանից` պատճառաբանելով, որ Չինաստանում կարևոր գործեր ունի: Թերևս պատճառն այն է, որ ի վիճակի չէ պաշտպանել իր մտերիմներին: Մենք գրել ենք, որ Գասպարյանի դեմ ճնշումներն սկսվել էին այն բանից հետո, երբ նա և նրա մտերիմներն սպառնացել էին Արմավիրի Գետաշենի համայնքապետին՝ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) հետ մտերմություն անելու համար””: