Էրդողանն Անկարայում կհանդիպի Գերմանիայի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան սպասում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին, որտեղ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

«Փետրվարի 5-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարևոր ասպեկտները, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Օրակարգում կլինի նաև Գերմանիայում թուրքական համայնքի իրավիճակի հարցը»,- ասել է Ալթունը։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է նաև մտքեր փոխանակել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների ու տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ։

«Մենք հավատում ենք, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև խորն ու երկարամյա հարաբերություններն ավելի կամրապնդվեն այս այցով»,- նշել է Ալթունը։




Լրահոս