
Ուկրաինան սկսել է «հակա-ահաբեկչական» գործողություններ իրականացնել Խարկովում, որի արդյունքում 70 «անջատողական» ձերբակալվել են՝ վարչական շենքը գրավելու համար:
Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Վերջինս իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Հակա-ահաբեկչական գործողությունները արդեն սկսված են: Քաղաքի կենտրոնը և մետրոպոլիտենի տարածքը շրջափակված է: Մի անհանգստացեք: Երբ վերջացնենք մեր գործողությունները ՝ կվերաբացենք այդ տարածքները»,- հայտնում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ ռուսամետ ուժերը ապրիլի 6-ին գրավել էին արևելյան քաղաքների վարչական շենքերը: Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում բախումներ էին սկսել ոստիկանների հետ և բարձրացրել ռուսական դրոշները՝ անկախության հանրահավաքի կոչ անելով: