ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնի «Կոմիտասի» այգուց հեռացրել են Արցախի դրոշը. քաղաքացիներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի Էջմիածին քաղաքի «Կոմիտասի» անվան այգում տեղի է ունեցել արտառոց դեպք, կտրել են երկաթյա ձողն ու հեռացրել Արցախի դրոշը:

ArmLur․am լրատվականին ահազանգած քաղաքացի Արմեն Ալեքսանյանն ասաց, որ իր տեղեկություններով, այդ ամենի հեղինակը Էջմիածնի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության տնօրեն Մամիկոն Աբրահամյանն է, ով էլ նշել է, որ դրոշը «Կոմիտասի» այգուց հեռացնելու հրամանը ստացել է «վերևներից», թե ովքեր են այդ «վերևների» մարդիկ, իր համար անհասկանալի է:

ArmLur․am-ի հետ զրույցում Վաղարշապատ համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սիրանուշ Գևորգյանն ասաց, որ Արցախի դրոշը պատմամշակութային տարածքից տեղափոխվել է Հայաստանի դրոշի կողքը, և այս պահին հրապարակում ոչ մի դրոշ չկա:

Նշենք, որ Ալեքսանյանը ArmLur․am-ին տրամադրել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ինքն իր ընկերների հետ նորից տեղադրում Արցախի դրոշը և որ իրենց հետ համայնքապետարանից ոչ մի ներկայացուցիչ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս