ՄԻՊ-ի գնահատմամբ` ամենաշատ խնդիրները կան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
«Մենք թերացումներ տեսնում ենք առաջին հերթին դատախազության համակարգում, դատական համակարգում, ինչպես նաև Պետեկամուտների կոմիտեում է և ՏՄՊՊՀ-ում:
Սա չի նշանակում, որ բողոքների թվով նրանք ավելի շատ են: Այս ոլորտներում անելիքները շատ են: Միգուցե քաղաքացիների հետ շփումը շատ է, այդ է պատճառը, բայց անելիքներ կան»,- նշել է Կարեն Անդրեասյանը:
Կուտակայինին անդրադառնալով` վերջինս ասաց, որ իրենք էլ ինչ որ իմաստով մոլորված են, քանի որ չեն հասկանում ինչպես մեկնաբանել ՍԴ որոշումների 6-րդ և 7-րդ կետերը:
«Այս գլուխկոտրուկը, որը մենք տեսնում են ՍԴ որոշման մեջ, չենք հասկանում որքանո՞վ է իրավաչափ: Ես միշտ հանգիստ ասել եմ իմ դիմումատուներին, որ եթե չեք ուզում ՝ մի՛ վճարեք, սակայն մինչև սեպտեմբերի 30-ը չգիտեմ` վճարե՞ն, թե չէ: Հիմա հստակ ասել չեմ կարող: Ինքս էլ չեմ վճարել»,- ասաց Անդրեասյանը:
ՄԻՊ-ը մտահոգիչ համարվեց այն, որ լինելով իրավաբան ՝ չի կարողանում հասկանալ այդ կետերի տարբերությունը: ՍԴ-ն իրավունք չունի մեկնելու Կարեն Անդրեասյանի վերջնական որոշումը, բայց ի՞նչ անել, եթե այն մեկնաբանելու կարիք ունի:
«Լավ կլիներ, որ ՍԴ որոշումները մեկնության կարիք չունենային»,- խոսքն ամփոփել է Մարդու Իրավունքների Պաշտպանը: