Ղազախստանը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուում տեղի ունեցած օդային աղետի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ադրբեջանական ավիաուղիների Embraer-190 օդանավի վթարի հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցը հրապարակված է տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթի համաձայն՝

·ավիադիսպետչերները նախազգուշացրել են AZAL ինքնաթիռի անձնակազմին Գրոզնիում իրականացվող «Կարպետ» պլանի մասին,

·անձնակազմը հայտնել է հետևի նստատեղերի հատվածում ուժեղ հարվածի և պայթյունի մասին,

·վթարից առաջ անձնակազմը քաոսային կերպով փոխել է թռիչքի ուղին, և նկատվել է բարձրության կտրուկ աճ և նվազում,

·հիդրոտեխնիկան և էլեկտրական լարերը վնասվել են արտաքին առարկաների պատճառով նախքան օդանավի գետնին բախվելը։

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է նաև անձնակազմի և ցամաքային ծառայությունների միջև բանակցությունների հատվածները։ Քննչական հանձնաժողովը շարունակում է մանրամասն ուսումնասիրել ինքնաթիռի կողային կառույցներին հասցված վնասը։

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաուի մոտակայքում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16-ը ՌԴ քաղաքացի, այդ թվում՝ 11-ամյա աղջիկ, 37-ը Ադրբեջանի քաղաքաց, 6-ը՝ Ղազախստանի և երեքը՝ Ղրղզստանի քաղաքացի։




Լրահոս