Այս պահին քաղաքապետարանում քննչական գործողություններ են իրականացվում։
ArmLur.am-ի տեղեկություններով կա 7 ձերբակալված։ ArmLur.am-ի տեղեկություններով ձերբակալվածներից մեկը Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալը՝ Արամ Այվազյանը ևս ձերբակալվածների մեջ է։
Ձերբակալել են նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության պետին՝ Արամ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆԻՆ։
Հակակոռուպցիոն կոմիտեն ArmLur.am-ին հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ քննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Քնար Մանուկյան