
ԱՄՆ-ն «խիստ անհանգստություն» է հայտնել Ուկրաինայի արևելյան շրջաններում լարվածության ուժգնացման կապակցությամբ` այն բանից հետո, երբ ռուսամետ տրամադրված ակտիվիստները գրավել են պետական հաստատությունները երեք քաղաքներում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ռուսաստանյան ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի ցանկացած փորձերը իրենց գինը կունենան:
Քերին և Լավրովը քննարկել են նաև մոտակա 10 օրվա ընթացքում ուղիղ բանակցությունների անցկացման հնարավորությունը ` տեղեկացնում է BBC-ին: