
Հայկական14 ընկերություն մասնակցում է Մոսկվայում փետրվարի 3-ից 7-ն ընթացող «ПРОДЭКСПО 2025» սննդի և խմիչքի 32-րդ միջազգային ցուցահանդեսին։
Նրանք ներկայացնում են իրենց արտադրանքը երկու միասնական մասնագիտացված տաղավարներում։
«ПРОДЭКСПО 2025»-ը սննդարդյունաբերության և ալկոհոլային խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում։
Ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 2195 ներկայացուցիչ` 30 երկրից։