Հայկական ժամանակ. Մանկապիղծը վատ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հնարավոր է՝ առաջիկայում որոշում կայացվի մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր–Պողոսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու մասին։ Նա տառապում է աղիքային անանցանելիությամբ։ Ինչպես երեկ մեր թղթակցին փոխանցել է Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, “”Երևան Կենտրոն”” ՔԿՀ-ի բանտարկյալին հետազոտում են տեղի բժիշկները։ “”Ստուգում են, թե ինչքանով է բարդացած։ Բժիշկների հետազոտությունից հետո պարզ կլինի՝ կտեղափոխե՞ն այլ հիվանդանոց, թե՝ ոչ։ Բայց խնդիրը լուրջ է, և այդ հետազոտությունից հետո մենք կխնդրենք՝ նրան այլ հիվանդանոց տեղափոխել””,– մեր թղթակցին ասել է փաստաբանը։ Նկատենք, որ դեկտեմբերի 17-ին լրանում է ժամկետը, երբ Սերոբ Տեր-Պողոսյանը կարող է բողոքարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրեն 15 տարվա ազատազրկման դատապարտելու մասին։ Փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ավելի վաղ ասել էր, որ իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո կասի՝ բողոքով դիմելո՞ւ են Վերաքննիչ դատարան, թե՝ ոչ։ Երեկ նա ասաց, որ որոշվել է առաջիկայում վերաքննիչ բողոք ներկայացնել։  




Լրահոս