Քանի անձ է ներկայացրել հայտարարագիր համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«2023 թվականի համար հայտարարագիր ներկայացրել է 59.031 անձ։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումից հետո հայտարարագիր ներկայացրել է 4.451 անձ»,- այս մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր 2024 թվականի հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչև 2025-ի նոյեմբերի 1-ը: Այս տարվանից պետությանը պետք է հաշվետու լինեն, թե որքան գումար են աշխատում, որտեղից և ինչ միջոցով։

Եկամուտների հայտարարագիրը ՊԵԿ ներկայացվելու է տարին մեկ անգամ։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս