ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում տարվա սկզբից հարկերի պատճառով 40 խանութ ա փակվել, էստեղ էլ ա փակվելու. տնտեսվարող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 5-ին, կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:

ArmLur․am-ը լրատվականի հետ զրույցում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնտեսվարողներից Իրինան ասաց, որ Նիկոլ Փաշինյանին եթե թվում է, թե տնտեսվարողների 10%-ը կարողանալու են բյուջե լցնել, ապա վերջինս սխալվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Անի Ներկարարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս