![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/hingshabti_am_15.jpg)
Փետրվարի 4-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ պատուհանի ապակին կոտրելու միջոցով մտել են իր պահպանությանը հանձնված տուն և գողություն արել:
«Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի վերոհիշյալ տուն մեկնած քրեական ոստիկանները պարզել են, որ փետրվարի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում պատուհանը կոտրելու միջոցով մտել են տուն և գողացել ոսկյա շղթա, դանակ ու սպորտային կոշիկ։ Կոտրել էին նաև 2-րդ հարկի մուտքի դուռը՝ պատճառելով նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գավառ քաղաքի 16-ամյա բնակիչը:
Նա ձերբակալվել և, գողոնով հանդերձ, ներկայացվել է Գավառի քննչական բաժին, որտեղ խոստովանել է»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։