ArmLur.am-ը տևական ժամանակ է, ինչ ահազանգեր է ստանում այն մասին, որ որոշ դպրոցներում և հատկապես մանկապարտեզներում ծնողներին հորդորում են երեխաներին տնից դուրս չհանել, քանի որ վիրուսները նոր թափով են գրոհում։
Ահազանգած քաղաքացիները նաև նշում են, որ իրենց զգուշացնում են հատկապես քութեշ վիրուսի համար, քանի որ հետևանքները, մեղմ ասած, այդքան էլ լավը չեն։
Այս ամենից հարց է առաջանում՝ գործելո՞ւ են ուսումնական հաստատություններն ու մանկապարտեզները համաճարակի արագ զարգացման պատճառով, թե՞ այնուամենայնիվ որոշ ժամանակ երեխաները կմնան տանը։
Պարզելու համար՝ կփակվե՞ն դպրոցներն ու մանկապարտեզները համաճարակի պատճառով, թե ոչ, ArmLur.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչություն։
Հանրակրթության վարչությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ միայն հակահամաճարակային միջոցառումներ են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան