![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/f67a352216a874_67a352216a8c8.thumb_.jpg)
Փետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, պոկվել են քարեր։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։