Ի՞նչ կարող է անել Հովիկ Աբրահամյանը, եթե վարչապետ դառնա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գործունյա է, բայց ի՞նչ փոփոխություններ նա պետք է բերի: Եթե ինքը լինի վարչապետ, դա ի՞նչ կարող է փոխել. եթե նա ծրագրեր ուներ, չէր ներկայացնում ՀՀԿ-ի ներսում, ապա սպասում է վարչապետ դառնար, որ նոր   փոփոխություններ առաջացներ»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` խոսելով ներքաղաքական խնդիրների ու Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին:

Ըստ քաղաքական գործչի` Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցը վաղուց բարձրացված էր և դա պայմանավորված էր ներքին խնդիրներով:

Ըստ Իսագուլյանի` կարևոր չէ, թե ով՞ կլինի հաջորդ վարչապետը, քանի որ եթե նրան թույլ չեն տալու աշխատել ՝ հետևաբար նոր վարչապետը ոչինչ չի փոխելու:

«Եթե նոր վարչապետը  գալիս է ընդդիմադիր թիմից, ապա լուրջ մրցակցություն է առաջանում, բացի այդ` ՀՀ նախագահի վրայից հեռացվում է պատասխանատվությունը»,- մանրամասնեց  բանախոսը:

Պրն Իսագուլյանի խոսքով` ցանկալի է, որ նոր կառավարությունը  ձևավորված լինի ԱԺ չորս ոչ իշխանական ուժերից:




Լրահոս