Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 29-ից փետրվարի 4-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,

Նոր Նորքում՝ հունվարի 29-ին, փետրվարի 3-ին և 4-ին,

Արաբկիրում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 4-ին,

Շենգավիթում՝ հունվարի 29-ին, փետրվարի 1-ին և 3-ին

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․

Նոր Նորքում՝ հունվարի 29-ին ։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։




Լրահոս