«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի «Կասա Պիա» ակումբից «Նոա»-ի շարքերն է համալրել բոսնիացի կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա պաշտպանը հանդես է եկել բոսնիական «Ժելյեզնիչար», բելգիական «Գենտ», ԿՍՎ «Ռոեսելարե», խորվաթական ՆԿ «Իստրա» ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կասա Պիա»-ն, որտեղ հանդես է եկել վերջին 3 մրցաշրջանում։

Բոսնիացի խաղացողը դարձել է Բելգիայի Բարձրագույն լիգայի չեմպիոն «Գենտ»-ի կազմում, ինչպես նաև երկուական անգամ հռչակվել է Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն և գավաթակիր։ 81 հանդիպում է անցկացրել Բելգիայի Չելենջեր Պրո լիգայում, 67 հանդիպման՝ Պորտուգալիայի Բարձրագույն լիգայում։ «Նոա»-ի նորեկը նաև անցկացրել է 1 հանդիպում Բոսնիա և Հերցեգովինայի մարզաշապիկով։




Լրահոս