Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես է եկել ելույթով։
Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտնել է «Ֆեսբուքի» իր էջում կատարած գրառմամբ։
«Վաշինգտոնում ամենամյա Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին հանդես եկա ելույթով»,-գրառման մեջ նշել է վարչապետը՝ կից հրապարակելով լուսանկարներ իր ունեցած ելույթից։