ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրահավաքի է պատրաստվում։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ փետրվարի 18-ին Հայրիկյանը հանրահավաք է իրականացնելու՝ Ազատության հրապարակում․ «Մեծ հավաք է լիելու։ Խոսելու ենք ՀՀ-ում առկա խնդիրների մասին, վճռական քայլերի անհրաժեշտության մասին։ Իշխանությունը պետք է վերադարձվի իրական տիրոջը»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրիկյանը։
Ի դեպ, վերջինս ակնկալում է 50-ic 100 հազար մարդու ներկայություն հավաքին։
Հավաքից հետո երթ կիրականացվի՝ Հյուսիսային պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հավաքը կշարունակվի։
Քրիստինա Մուշեղյան