![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/f5cccd9de58a6eefde056c96298c5ea8_M.jpg)
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Մերձավանի գյուղապետը ներկայացել է իրավապահներին.նրան մեղադրանք է առաջադրվել։
Հիշեցնենք, որ զինված հարձակում էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ։ Մեկ անձ զոհվել էր, մեկը՝ վիրավորվել։
Հավելենք ՔԿ-ից հայտնել էին, որ Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ տեղի ունեցած զինված հարձակման դեպքով կա 3 ձերբակալված անձ, 9 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Չնայած քննչական կոմիտեն հրաժարվում է ասել, թե Մերձավանի գյուղապետ Մհեր Ախտոյանին առաջադրվել է մեղադրանք, թե ոչ, սակայն ArmLur.am-ին հավաստի աղբյուրները հայտնեցին,որ համայնքի ղեկավարը անձամբ ներկայացել է իրավապահներին, ու 9 մեղադրյալներից մեկը նա է։
Քնար Մանուկյան