ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ պարզվել են մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2027թ. առաջնության կազմակերպիչ երկրները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի կայքը:
Մրցաշարը կանցկացվի Սերբիայում և Ալբանիայում: Բացման խաղը կկայանա Սերբիայում, իսկ եզրափակիչը՝ Ալբանիայում:
Եվրոպայի 2025թ. երիտասարդական առաջնությունը կանցկացվի Սլովակիայում: Մրցաշարի գործող չեմպիոնը Անգլիայի հավաքականն է: