ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են The New York Times-ի, Politico-ի և Associated Press-ի ֆինանսավորումը. Իլոն Մասկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ գործադիր իշխանությունները դադարեցնում են ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը։ Այս մասին X-ում հայտնել է միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):

Խոսքն ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից այս լրատվամիջոցների ծառայությունների թանկարժեք բաժանորդագրությունների համար վճարելու մասին է։ Մասկի խոսքով՝ Պետդեպարտամենտը դադարեցրել է վճարումները Associated Press-ին, ֆիննախը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրությունների համար վճարումները, իսկ Ազգային ավիատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) հրաժարվել է Politico բաժանորդագրությունից։

Հատկանշական է, որ միայն Politico-ի բաժանորդագրության համար կառավարությունը վճարել է 8,2 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը կչեղարկի 8 մլն դոլարի սուբսիդավորումը Politico թերթի բաժանորդագրման համար:




Լրահոս