ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բուք, ձյուն, մերկասառույց․ ի՞նչ է կատարվում Հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից Հանարապետության մի շարք հատվածներում արտակարգ իրավիճակ է։

Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ կան փակ և դժվարանցանելի ավոտճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Ավելի ուշ ստեղծվել է արտակարգ իրավիճակ, քանի որ նշված հատվածից դեպի Գորիս տանող ճանապարհահատվածի մի քանի վայրերում ավտոմեքենաների երթևեկությունը դարեցվել է վարորդների անվտանգության համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:

Սյունիքի, Տավուշի մարզերում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարեկները, ճանապարհը սպասարկող ճանշինն ու Վայոց ձորի փրկարարները 20-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել սառցապատ ճանապարհից:

Բուք է Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Հավելենք, որ վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Աննա Սրապիոնյան




Լրահոս