![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/photo_2025-02-06_16-35-27.jpg)
Իրանը մշտապես աջակցել է Հայաստանի աճին ու հզորացմանը եւ երկու երկրների հարաբերություններն աստիճանաբար հասել են հասունության անհրաժեշտ մակարդակին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա է փոխադարձ ըմբռնում, իսկ փոխհարաբերությունների տնկին վերածվել է հաստաբուն ծառի:
Իրանն իր հանձնառություն է համարում տարածաշրջանում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատումը: Իրանը կտրականապես դեմ է միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխությանը, աշխարհաքաղաքական փոփոխություններին եւ ուժի կիրառմանը տարածաշրջանային խնդիրների լուծման համար: Իրանը վճռականորեն աջակցում է երկրների, հատկապես Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Կեղծ նարատիվների, սպառնալիքների եւ կասկածելի տեսանյութերի ստեղծումըչի կարող խաթարել երկու երկրների միջեւ առկա ամուր հարաբերությունները կամ պառակտում ու կասկածներ նետել մեր միջեւ»,-ասաց դեսպանը:
Նրա խոսքով, անցյալ տարվա ընթացքում փայլուն արդյունքներ են արձանագրվել երկու երկրների միջեւ, մեկնարկել է Հայաստան-Քաջարան ճանապարհի շինարարությունը, երրորդ էլեկտրահաղորդման գծի աշխատանքներն ավարտական փուլում են, դիվանագիտական փոխայցերը, փոխըմբռնումն ու փոխադարձ ընկալումը թույլ չեն տվել, որ «հարաբերությունների թշնամին կասկածներ, թյուրըմբռնումներ ստեղծի»:
«Մենք շարունակում ենք առաջնորդվել այդ ճիշտ ճանապարհով: Երկու երկրների հարաբերությունների ապագան շատ պարզ է և ոչ ոք չի կարող դա շեղել»,- ասաց նա և հայերենով հավելեց. «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»:
Մանրամասները՝ տեսանյութում։