
Ոստիկանությունից տեղեկանում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, “”Մայր Հայաստան”” հուշահամալիրի տարածքից “”Օպել”” մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 14-ամյա մի պատանու և նրա 17 ու 18 տարեկան 3 ուղևորներին: Ավտոմեքենայի աջ նստելատեղի տակից հայտնաբերվել է թղթե 2 փաթեթ, որոնց մեջ առկա է եղել կանեփի կիսաչոր զանգված, իսկ մեքենայի սրահի մոխրամանից` ցողունի նմանվող զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Կատարվում է հետաքննություն: