![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/1579430463_0_0_2848_1602_1920x0_80_0_0_c35c42fb48fd3b8782520b5ffdef844d.jpg-1536x864-1.webp)
Ռուսաստանը հետաքրքրված է Աբխազիայի հետ համագործակցության ամրապնդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Աբխազիայի հայտնի քաղաքական գործիչ Բադրա Գունբայի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք շահագրգռված ենք, որ մեր համագործակցությունը շարունակի ամրապնդվել։ Մեր ապրանքաշրջանառությունն աճում է, ինչպես հասկանում եմ, անցած տարի Աբխազիայի ՀՆԱ-ն աճել է 8%-ով։ Մենք վստահ ենք, որ մեր կապերում առկա ներուժը, հատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում, անպայման կհանգեցնի տնտեսության հետագա աճի, սոցիալական խնդիրների լուծման և քաղաքացիների բարեկեցության բարելավման»,- ասել է Լավրովը Գունբայի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով, Մոսկվայում սպասում են Սուխումիի օդանավակայանի շուտափույթ բացմանը, ինչը կխթանի զբոսաշրջության զարգացումը Աբխազիայում՝ «նախկին Խորհրդային Միության մարգարիտներից մեկը բնության տեսանկյունից և շատ հայտնի ուղղություն բոլոր ռուսաստանցիների համար»։
Իր հերթին, Գունբան հայտարարել է, որ Ռուսաստանը Աբխազիայի համար կարևոր երաշխավոր է հանրապետությունում խաղաղության և կայունության պահպանման գործում։