Օրերս համացանցում տարածվեց մի աղմկահարույց տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության հենց սրտում՝ Հրապարակում, մի խումբ օտարերկրացիներ երգում էին Արցախի երգը։ Տեսանյութի տարածումից հետո տեղեկություն տարածվեց, որ տեսանյութում երգողները ադրբեջանցիներ կամ թուրքեր են, իսկ մի մասի կարծիքով էլ երգող անձինք իրանցիներ են։
Իրավիճակը երեկոյան գնալով էլ ավելի լարվեց, իսկ իրավապահ կառույցները համառորեն լռում էին և չէին պարզաբանում, թե ովքեր են Հանրապետության հրապարակում Արցախի մասին երգողները։ Միայն 12 ժամ անց ԱԱԾ-ն տեղեկություն տարածեց, որ տեսանյութում երգող անձինք Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են, որոնք Հանրապետությունում գտնվել են 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև ս.թ. հունվարի 3-ը:
Թեմային անդրադարձել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Մանրամասները՝ տեսանյութում։