«Պատրաստ ենք աջակցել Գյումրիին»․ Տիգրան Ավինյանը հանդիպել է Սարիկ Մինասյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հանդիպել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։

«Խոսել ենք Երևանում ներդրված GIS համակարգի և «Ակտիվ քաղաքացի» հավելվածի մասին, որոնք օգնում են մեր քաղաքը դարձնել ավելի կազմակերպված ու մատչելի։ Պատրաստ ենք աջակցել Գյումրիին՝ նմանատիպ լուծումներ ներդնելու հարցում, շների ստերջացման ծրագրի մասին, համատեղ մշակութային միջոցառումների անցկացման մասին, Գյումրիի բակային տարածքներից մեկի բարեկարգման մասին՝ կիրառելով Երևանի հաջողված լուծումները»,- գրել է Ավինյանը։




Լրահոս