
Այսօր, ժամը 10.50-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 հասցեում քաղաքացու ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացու ձեռքը դուրս է բերվել տեղի ուժերով: